Եղեգնաձորում 49-ամյա տղամարդ է բերման ենթարկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները դեկտեմբերի 17-ին Եղեգնաձոր քաղաքի Վայքի 1-ին հասցեում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 49-ամյա Ռուբեն Ղ.-ին, որը օգոստոսի 8-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին:




Լրահոս