Թուրքական լոլիկը կխեղդի հայկականին. հայ գյուղատնտեսները թուրքական շուկայի զոհը կդառնան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիան և Հայաստանը հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն հարաբերությունների կարգավորման համար: Այս մասին ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն էր հայտարարել: «Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար մենք շուտով փոխադարձաբար հատուկ ներկայացուցիչների կնշանակենք»,- ասել էր նա:

Հայկական կողմից արտաքին գործերի մամուլի քարտուղար Վահան Հունանյանն է արձագանքել՝ նշելով, որ Հայաստանը, ինչպես մշտապես նախկինում, այնպես էլ այժմ պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթաց սկսել: «Այս առումով դրական ենք գնահատում Թուրքիայի ԱԳ նախարարի` հարաբերությունների կարգավորման նպատակով հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին հայտարարությունը եւ հաստատում, որ հայկական կողմը եւս երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի»,- նշել էր ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը։

Սա, կարծես, «խաղաղության դարաշրջանի» ազդարարման մեկնարկն է, ինչի մասին պատեհ ու անպատեհ բոլոր առիթներով խոսում է օրվա իշխանությունն՝ ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի: Իշխանավորները, մեկը մյուսին հերթ չտալով, համոզում են, թե Հայաստան-Թուրքիա սահմանների բացումն առաջին հերթին Հայաստանի շահերից է բխում, քանի որ բաց սահամններն իրենց հետ առևտրաշրջանառության լայն հնարավորություններ են բացելու:

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը սակայն հակառակ պնդումն է անում՝ Թուրքիայի հետ սահմանի բացումը տնտեսական էքսպանսիայի է հանգեցնելու: Բացատրում է՝ հայկական շուկական թուրքական պտուղ-բանջարաեղենով է ողողվելու՝ ուղղակիորեն ճնշելով տեղական արտադրողին: Ըստ նրա՝ հաշվի առնելով, որ Հայաստանում ջրի, գազի ու էլեկտրաէներգիայի սակագներն ամենաբարձրն են, ապա այդ պայմաններում սահմանի բացումը անհավասար մրցակցային պայմաններ է ստեղծելու գյուղմթերք արտադրող մեր հայրենակիցների համար: Այսինքն՝ ի տարբերություն հայկական լոլիկի, օրինակ, թուրքականը մի քանի անգամ էժան կարող է վաճառվել մեր շուկաներում: Իսկ դա հանգեցնելու է նրան, որ պտուղ-բանջարեղենի մշակությամբ զբաղվող մեր քաղքացիները ձեռքերը լվանան գյուղատնտեությամբ զբաղվելուց:

«Վարունգ, լոլիկ արտադրողներն, օրինակ, որ բերք ստանալու համար գազ ու էլեկտրաէներգիա են օգատգործում, ավելի շատ են վճարում, քան Թուրքաիայի կամ Ադրբեջանի գյուղտնտեսները: Հետևաբար՝ նրանց աճեցրած ապրաննքերի գինը շատ ավելի էժան է, քան՝ մեր գյուղատնտեսների աճեցրածինը: Դրան գումարած՝ մասշտաբի էֆֆեկտը, նրանց շուկաները բավական մեծ են, մշակելի հողերն՝ ավելի խոշոր: Մեկ միավորի հաշվարկով էլ ավելի քիչ ծախս են պանաջում: Մեր տնտեսությունները, ըստ էության, չեն կարող մրցակցել Թուրքիայի խոշոր տնտեսությունների հետ: Դրա վառ օրինակը լոլիկի շուկան է»,- բացատրում է տնտեսագետը:

Պարսյանը հիշում է՝ ինչպես տարիներ առաջ էժան լոլիկը ներխուժեց Հայաստան, ինչց հետո մեր գյուղատնտեսները բավական լուրջ վնասներ կրեցին, լոլիկ արտադրող բազմաթիվ քաղաքացիներ սննկացան, պարտքեր կուտակեցին ու շուկայից դուրս մնացին:

Սևակ Վարդումյան




Լրահոս