Կորոնավիրուսի «օմիկրոն» շտամն ունի անսովոր ախտանիշ, որը միայն գիշերն է ի հայտ գալիս։ Այս մասին գրում է Daily Star-ը՝ հղում անելով ITV Lorraine հեռուստաալիքի հեռարձակմանը։
Հարավային Աֆրիկայում, որտեղ առաջին անգամ հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր շտամը, բժիշկները հայտնել են գիշերային քրտնարտադրության ավելացման վերաբերյալ վարակված պացիենտների բողոքների մասին: Եթե սկզբում կորոնավիրուսով վարակման նշան էր համարվում անընդհատ հազը, բարձր ջերմությունը եւ հոտի ու համի կորուստը, ապա այժմ պացիենտների մոտ սկսել է քիթը հոսել, գլխացավ, հոգնածություն, կոտրտումներ եւ մարմնի ցավեր, ինչպես նաեւ գիշերային քրտնարտադրություն ի հայտ գալ։
Թերապեւտ Ամիր Խանն ասել է, որ այս ախտանիշները պետք է ներառել Անգլիայի առողջապահության ազգային ծառայության (NHS) ցուցակում, որպեսզի հնարավոր լինի հետեւել «օմիկրոնով» վարակման դեպքերին եւ հեշտացնել վիրուսի հայտնաբերումը: Մասնագետի խոսքով՝ «կարմիր գոտում» պացիենտներն իսկապես հաճախ են բողոքում բարձր քրտնարտադրությունից, երբ ստիպված են լինում հագուստը փոխել։