Դա ուղղակի խենթություն է, շնորհակալ եմ բոլոր մարդկանց, որոնք լսում են այդ երգը. Մալենայի ասուլիսը հաղթանակից հետո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փարիզում՝ «Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթում, տարած հաղթանակից հետո հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանը ներկայացնող Մալենան պատասխանել է մի քանի հարցերի:

«Առաջին անգամ էր, երբ իմ երգն այդպես տարածվեց և այդպես արագ, և չգիտեմ՝ դա ուղղակի խենթություն է, շնորհակալ եմ բոլոր մարդկանց, որոնք լսում են այդ երգը՝ իմ երգը «Քամի, քամին»,- ասաց Մալենան և հավելեց, որ հաղթանակն իր համար շատ անսպասելի էր և կարծես իրական չլիներ. «Չգիտեմ, ես իսկապես չեմ կարող նկարագրել այդ զգացողությունը. հիասքանչ էր»,- ասաց նա:

«Բոլորիդ սիրով հրավիրում ենք և սպասում ենք Հայաստանում»,- ասաց «Մանկական Եվրատեսիլի» Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանը։




Լրահոս