Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայտնիներից և քաղաքական գործիչներից ով ինչպես է շնորհավորել Մալենային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Մանկական Եվրատեսիլ 2021» մրցույթում Հայաստանի պատվիրակ Մալենայի հաղթանակն անտարբեր չի թողել ոչ միայն հայ հայտնիներին, այլ նաեւ քաղաքական գործիչներին։ Վերջիններս ուրախության եւ շնորհավորանքի խոսքեր են գրել երիտասարդ երգչուհուն:

Երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը հիացմունքի խոսքեր է գրել Մալենայի մասին եւ նկատել, որ  տարին սկսել ենք հաղթանակով եւ ավարտում ենք հաղթանակով. «Երեք հաղթանակի ղողանջ լսվեց այս տարվա մեջ հայի սրտում ոչ մի նախանձ և ոչ մի գոռոզություն չպետքա լինի միայն ուրախություն և մեծ նվիրվածություն, որտեղ սուրբ գործ է կատարվում: Ես մեր այս հաղթանակը նվիրում եմ Մեր հերոս տղերքին: Ես այս երգի բառերը կապելեի մեր հերոս արծիվ տղերքի հետ: Նրանք վերևում են ու չեն երևում էլ, բայց քո հետ են հանկարծ չվախենաս քամու տեսքով մեր տղերքը Մալենային ուժ տվեցին, որ հաղթանակով գա մեր ժպտերես հայհուի ջան, ու մենք հաղթեցինք: Փառք ու պատիվ ձեզ մեր ժպտերես առյուծ տղերք, միշտ մեզ հետ եղեք, և մենք էլ ձեզ միշտ հիշող լինենք»:

Դերասանուհի, Նազենի Հովհաննիսյանը շնորհավորելով Մալենային, գրել է. «Սիրուն ջաաան, ուժեղ ու տաղանդավոր երգչուհի ու գժական էներգետիկա: Արժանավորագույն առաջին տեղ»:

Երգչուհի Զարուհի Բաբայանը նշել է, որ Մալենայի հաղթանակը Հայաստանին ցնծություն է բերել. «Շնորհավոր:
Լուր, որը բերեց ցնծություն Հայաստան
Լայն ժպիտ վերջին տարվա մեջ
Ապրես հրաշք ջան,ապրի թիմը»:

Երգչուհի Սոնա Ռուբենյանը նշել է, որ ուրախությունից չի հավատում Հայաստանի հաղթանակին . «Ուռաաաաաաաաաաաաաաաաաաաա, չեմ հավատուււււմ, ապրես տաղանդավոր ջաաաան, ապրեք թիմ ջաաաաաաաան, ուրախ եմ շաաաաաաատ»,-գրել է նա:

Երգչուհի Սիրուշոն Մալենայի հաղթանակի առթիվ գրել է. «Հայաստանը երկրորդ անգամ է հաղթում եվրատեսիլում»:

Երիտասարդ երգչուհի Մալենայի հաղթանակը շնորհավորել է նաեւ  վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ով տեղադրել է լուսանկարներ եւ գրել. «Եվրատեսիլը կընդունենք Հայաստանում!!!»:

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը գրել է. «Ուտեմ մռութդ Նխշուն, շատ ապրես…»:

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը հետաքրքիր գրառում է արել. «Հայաստանի քամու ուժը։Հաղթանակ»:

Մանրամասները՝ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան




Լրահոս