
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 20-ին որոշումներ է ստորագրել, որոնցում նշված է․
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Ռոբերտ Բազիկյանին նշանակել պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ»:
Մեկ այլ որոշման մեջ էլ նշվում է․ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Ժիրայր Խառատյանին ազատել պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից»:
Խառատյանը այս պաշտոնում նշանակվել էր հոկտեմբերի 1-ին։