2021 թվականի աշնանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պետք է այցելեր Հայաստան, սակայն աշունն ու տարին ավարտվեց, բայց Մակրոնն այդպես էլ Հայաստան չժամանեց: Բանն այն է, որ 2021 թվականի հունիսի 1-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզ կատարած աշխատանքային այցի ընթացքում հյուրընկալվել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին: Այդ հանդիպման ընթացքում Փաշինյանը հայտարարել էր, որ 2021-ի աշնանը Մակրոնին «սպասում է Երևանում»: Փաշինյանի այս խոսքերը լայն տարածում էին գտել մամուլում և բոլորը գրում էին Մակրոնի սպասվելիք աշնանային այցի մասին:
Մակրոնի սպասվող այցի մասին խոսակցությունների հաջորդ ալիքը սկսվեց հուլիսի կեսերին, երբ Փաշինյանը հյուրընկալեց ՀՀ֊ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթին: «Առաջիկայում սպասում ենք Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցը մեր երկիր, ինչը կնպաստի հայ-ֆրանսիական բազմակողմանի հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը»,— հանդիպման ժամանակ ասել էր Փաշինյանը:
Այսպիսով, 2021 թվականի ձմռան վերջին օրվա դրությամբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցը, որի մասին հունիսի 1-ին Ելիսեյան պալատում հայտարարում էր Փաշինյանը, չի կայացել:
Ն. Հ.