Վիճաբանություն Արամ Խաչատրյան 20-րդ շենքում. հետազոտություն են իրականացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Արա Իսրայելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա՝ 2021 թվականի սեպտեմբերի 01-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Արամ Խաչատրյան 20-րդ շենքում, որպես հետազոտական ընկերության աշխատակից իր աշխատանքային գործառույթներն իրականացնելիս, հարցումներ կատարելու նպատակով թակել է նույն շենքի 27-րդ բնակարանի դուռը և Կարեն Ավանեսյանը, ով այդ ժամանակ գտնվել է նշված բնակարանում, վերջինիս դիտողություն է արել՝ նման հարցմամբ երեկոյան ժամի իր հանգիստը խանգարելու համար, և այդ հարցի շուրջ նրանց միջև վիճաբանություն է առաջացել, որի ընթացքում Ա.Իսրայելյանը սեռական բնույթի հայհոյանք է հնչեցրել Կ.Ավանեսյանի հասցեին՝ այդ կերպ ծանր վիրավորելով նրան և նվաստացնելով վերջինիս արժանապատվությունը:




Լրահոս