ՀԱՐՑ. Ե՞րբ լույս կընծայվեն ուղեցույցները եւ նոր շտեմարանները, որոնք ավելի օգտակար կլինեն դիմորդների համար, ի՞նչ փոփոխություններ են սպասվում:Մարիամ Հակոբյան, 43 տարեկան, հաշվապահՊԱՏԱՍԽԱՆ. Արդեն ամփոփվում են աշխատանքները: Պետք է նշեմ, որ ընդհանրապես ԳԹԿ-ն բաց դռներով է աշխատում, հրավիրում ենք բոլոր ամբիոններից, դպրոցներից` քննարկելու, թե ուղեցույցներում ինչ վերամշակումներ անեն եւ այլն: Նոր պատրաստվող ուղեցույցներում շատ մեծ փոփոխություններ չեն լինելու, բայց այն վերամշակման փուլում է: Փոփոխություններ չեն լինելու, քանի որ այս տարվա շրջանավարտների կրթական պրոցեսն իրականացվել է նախկին դասագրքերով, եւ մեծ տարբերություններ չեն լինելու: Բայց այս տարի մեկ նրբություն կա. հայոց լեզու եւ գրականություն, մաթեմատիկա առարկաներից մինչ դեկտեմբեր ամիս լույս կտեսնեն շտեմարաններ, այսինքն` շուրջ 5000 թեսթային առաջադրանքներ ամփոփող գրքույկ լույս կընծայվի, եւ հենց այդ 5000 առաջադրանքներից էլ կընտրվեն այն 80 առաջադրանքները, որոնցով կկազմվեն քննական թեսթերը: Մաթեմատիկան հավանաբար մեկ գրքով լույս կընծայվի, իսկ հայոց լեզուն եւ գրականությունը` երկու գրքով: Սա օժանդակ խնդիրների ձեռնարկ է, բայց միեւնույն է, դիմորդների համար որպես հիմնարար պարապելու աղբյուր պետք է լինեն իրենց դասագրքերը, որովհետեւ դպրոցական ծրագրից դուրս հարցեր չեն լինելու: ԳԹԿ-ի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ինչպես ամեն տարի, դիմորդներն անհամբերությամբ սպասում են նոր քննական թեսթերի հրապարակմանը, եւ քանի որ փոփոխություններն այստեղ անխուսափելի են, մինչեւ նոր թեսթերը չհրապարակվեն, շրջանավարտները չեն կողմնորոշվելու, թե հատկապես ինչի վրա կենտրոնանան:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ