Սուրեն Գրիգորյանը նոր պաշտոն կստանա՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդարադատության նախկին փոխնախարար Սուրեն Գրիգորյանը, որն այսօր` դեկտեմբերի 20-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով ազատվել է զբաղեցրած պաշտոնից, չի մանրամանում, թե առաջիկայում ինչ պաշտոն կզբաղեցնի։

ArmLur.am– ի հարցին, թե փաստորեն չեք բացառում, որ առաջիկայում նոր պաշտոնի կանցնեք, պատասխանեց. «Իսկ Հայաստանում ինչ որ բան բացառել հնարավո՞ր է»:

Հիշեցնենք, որ մինչև արդարադատության փոխնախարարի պաշտոնը զբաղեցնելը Գրիգորյանն ԱԺ 7 -րդ գումարման խորհրդարանի պատգամավոր էր։

Սևակ Վարդումյան՝




Լրահոս