ՀՅԴ-ական Արծրուն Իգիթյանը՝ Ախուրյան համայնքի ղեկավար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքում 14 կողմ ձայներով համայնքի ղեկավար է ընտրվել «Ախուրյան» դաշինքի թեկնածու Արծրուն Իգիթյանը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Ալբերտ Այվազյանը ստացել է մեկ ձայն պակաս:

Արծրուն Իգիթյանը վստահության համար շնորհակալություն է հայտնել ավագանու անդամներին:

«Խոստանում եմ, որ ամեն ինչ անելու եմ ամենաբարձր մակարդակով աշխատանքները կազմակերպելու և սպասելիքները արդարացնելու համար»,- ընդգծել է Իգիթյանը:




Լրահոս