ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գյուղացիներից ցածր գնով ձեռք են բերում կարտոֆիլ ու այն ավելի թանկ վաճառում. ինչ իրավիճակ է շուկայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում կարտոֆիլի մեկ կիլոգրամի գինը երեւանյան խանութներում, սուպերմարկետներում գերազանցում է 320 դրամը, իսկ շուկայում այն 190-220 դրամ է: Մեր հանրապետությունում կարտոֆիլի գինը նախորդ տարվա այս ժամանակահատվածի հետ համեմատ, ավելի բարձր գնով է վաճառվում։

ArmLur.am-ը եղավ «Մեյնմանդար» կոչվող գյուղատնտեսական մեծ շուկայում եւ արձանագրեց, որ այստեղ կարտոֆիլի մեկ կիլոգրամը վաճառվում է սկսած 160 դրամից: Նախորդ տարվա այս ամիսներին կարտոֆիլի մեկ կիլոգրամի արժեքը տատանվում էր մինչեւ 150 դրամի սահմաններում։

Ըստ գյուղատնտեսների՝ ձմռան ամիսներին կարտոֆիլի գինն է՛լ ավելի է բարձրանալու, նախորդ տարվա համեմատ՝ ավելի թանկ է լինելու։ Նրանց խոսքերով՝ պատճառը ոռոգման ջրի պակասն է, որի մասին գյուղացիները բարձրաձայնում էին դեռ տարեսկզբին։ Բավարար քանակությամբ ջուր չունենալու պատճառով կարտոֆիլի բերք այս տարի սպասվածից քիչ է հավաքվել, ինչի արդյունքում կարտոֆիլի գինը բարձրացել է։

Սակայն նկատենք, որ այս ամենից ավելի շատ օգտվում են վերավաճառողները, որոնք գյուղացիներից ցածր գնով ձեռք են բերում կարտոֆիլ ու այն ավելի թանկ վաճառում են։ Ոչ մի աշխատանք չանելով՝ նրանք ավելի շատ են եկամուտ ստանում, քան գյուղացին, որն օր ու գիշեր շոգին եւ ցրտին տանջվում, հող է մշակում եւ վերջում կոպեկներով իրացնում բերքը:

Սյունէ Համբարձումյան
Հովսեփ Հովսեփյան




Լրահոս