Փոփոխություններ Ռումինիա մուտք գործելու ընթացակարգերում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 20-ից սկսած ոչ ԵՄ անդամ, երրորդ երկրներից (այդ թվում՝ Հայաստան) Ռումինիա մուտք գործելու դեպքում գործում են հետևյալ պայմանները.

14 օր կարանտին (համաճարակաբանական պահանջներին չհամապատասխանելու դեպքում),

10 օր կարանտին (միայն ՊՇՌ հետազոտության բացասական պատասխան ունենալու դեպքում),

Կարանտինից ԱԶԱՏՎԱԾ են հետևյալ խմբերը՝

– Անձինք, ովքեր ունեն պատվաստման ապացույց ԿԱՄ վերջին 180 օրում ապաքինման ապացույց ԵՎ ՊՇՌ հետազոտության բացասական պատասխան,

– ՄԻնչև 12 տարեկան երեխաները,

– 12-ից 16 տարեկան երեխաները ՊՇՌ հետազոտության բացասական պատասխան ունենալու դեպքում,

– 24 ժամով տարանցիկ ուղևորները,

– 72 ժամից պակաս Ռումինիա այցելող անձինք երեխաները ՊՇՌ հետազոտության բացասական պատասխան ունենալու դեպքում,

– Դիվանագիտական անձնագրեր ունեցողները, ովքեր պատվաստված չեն և չունեն վերջին 180 օրում ապաքինման ապացույց՝ ՊՇՌ հետազոտության բացասական պատասխան ներկայացնելու դեպքում:

«Պահանջվող ՊՇՌ հետազոտությունը պետք է արվի չվերթից 48 ժամ առաջ»,-հայտնում է Ռումինիայում ՀՀ դեսպանատունը:




Լրահոս