Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր, դեկտեմբերի 20-ին, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Այս մասին տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։

Հանդիպման ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել տարածաշրջանային զարգացումների շուրջ և երկուստեք գոհունակություն է հայտնվել նկատվող կայունացման միտումների առիթով:




Լրահոս