
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր՝ Տավուշի մարզում տեղի ունեցած մահվան ելքով վթարի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն:
Նախնական տվյալներով՝ 2021թ. դեկտեմբերի 20-ին՝ ժամը 07:30-ի սահմաններում, քաղաքացին, վարելով հոր անվամբ հաշվառված «Գազ 31029» մակնիշի ավտոմեքենան, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջան սահմանի 135-րդ կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, ընկել գետը և տեղում մահացել։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: