
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուսիմա Մասանորիին:
Նախագահ Սարգսյանն ու դեսպան Մասանորին մտքեր են փոխանակել հայ-ճապոնական հարաբերությունների ներկա օրակարգի, տարբեր ոլորտներում փոխգործակցությունը խորացնելու հնարավորությունների շուրջ, մասնավորապես նշել, որ փոխշահավետ համագործակցության մեծ ներուժ կա բարձր տեխնոլոգիաների, էներգետիկայի, կրթության ու մշակույթի ոլորտներում:
Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային հարցերի: