Դեկտեմբերի 19-ին Բաքվից Երևան վերադարձած մեր հայրենակիցները նոյեմբերի 16-ին գերեվարված զինծառայողներն են: ArmLur.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանույշ Սահակյան:
«Նրանցից երկուսը Շիրակի մարզից են,- նշեց Սահակյանն՝ ավելացնելով,- ինչ վերաբերում է Խծաբերդի տարածքից գերեվարված անձանց, ապա այս պահի դրությամբ նրանց վերադարձի մասով դեռ նորություններ չկան»:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին արտգործնախարարության մամուլի ծառայությունը հայտարարություն էր տարածել այն մասին, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Հայաստան 10 ռազմագերի է վերադարձել։