Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականը մեկնարկեց Եվրոպայի
առաջնության ընտրական փուլում: Ընտրական 9-րդ խմբի խաղերը, որտեղ ընդգրկված է նաեւ
մեր ընտրանին, տեղի են ունենում Սերբիայում: Հայաստանի մինչեւ 17 տարեկանների
հավաքականի առաջին մրցակիցը Ուելսի հավաքականն էր: Արդեն հանդիպման 29-րդ րոպեին
Ուելսի պատանիները հաշվի մեջ առջեւում էին 2-0 հաշվով: Սակայն մեր պատանի
ֆուտբոլիստները բարոյակամային բարձր որակներ դրսեւորեցին եւ կարողացան փայլուն
հաղթանակ տանել մրցակցի նկատմամբ: Նախ, երկու անգամ աչքի ընկավ Էդգար
Հարությունյանը, իսկ մրցավարի ավելացրած արդեն երկրորդ րոպեին Երեւանի
“Փյունիկի” հարձակվող Վարդան Բակալյանը հաղթանակ պարգեւեց մեր թիմին:
Այսպիսով, Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականը կամային փայլուն հաղթանակ
տարավ Ուելսի իրենց հասակակիցների նկատմամբ` առավելության հասնելով 3-2 հաշվով: Փոխանցում է armsport.am ը:
Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականը մեկնարկեց կամային հաղթանակով
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ