
«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի աշխատակիցները՝ մայրաքաղաքի ամենօրյա մաքրությունն ապահովողները, հիգիենիկ տարրական պայմանների բացակայնության պայմաններում ու կատարած աշխատանքի դիմաց չնչին աշխատավարձով են աշխատում: ArmLur.am-ի հետ զրույցում ասում է վերոնշյալ հիմնարկի Աղբահանության համակարգման և կառավարման բաժնի նախկին պետ Արթուր Բաբայանը:
Մեր զրուցակցին հիմնարկի պետ Արմեն Գրիգորյանն աշխատանքից ազատել է իր՝ կորոնավիրուսով հիվանդ եղած ժամանակ, ինչն օրենքի խախտում է: Բաբայանը նշում է նաև, որ հիմնարկի տնօրենը, որ ամսական մոտ 800 հազար դրամ աշխատավարձ է ստանում, եռամսայկը մեկ նաև երկու միլիոնից ավելի պարգևավճար է ստանում:
Մանրամասները՝ տեսանյութում:
Սևակ Վարդումյան