
Յամալ-Եվրոպա գազատարով դադարեցվել է դեպի Գերմանիա գազի մատակարարումը՝ «Գազպրոմ» ընկերության կողմից մայրուղու պոմպային հզորությունների ամրագրումից հրաժարվելու պատճառով։ Այս մասին վկայում են գերմանական Gascade գազափոխադրումների օպերատորից դեկտեմբերի 21-ին ստացված տվյալները։
Gascade-ի թարմացված տվյալների համաձայն՝ գազատարն անցել հակադարձ ռեժիմի՝ արևմուտքից արևելք։ Ավելի վաղ հայտնի է դարձել, որ «Գազպրոմ» ընկերությունը դեկտեմբերի 21-ի համար չի ամրագրել «Յամալ-Եվրոպա» խողովակաշարով դեպի Լեհաստան բնական գազի տարանցման հզորությունները։
Եվրոպայում գազի գինը հազար խորանարդ մետրի դիմաց հասել է 1850 դոլարի։