Հայտնի են Հայաստանի 2021թ․ 10 լավագույն մարզիկները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարզական լրագրողների և ազգային թիմերի գլխավոր մարզիչների քվեարկության արդյունքում հայտնի են դարձել Հայաստանի 2021 թվականի «Տարվա 10 լավագույն մարզիկների» անունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` դեկտեմբերի 21-ին կայացած քվեարկությանը լրագրողներից մասնակցեցին սպորտային 15 թղթակից և ազգային ֆեդերացիաների ներկայացուցիչները:

Քվեարկության արդյունքում ձևավորվել է հետևյալ տասնյակը՝ ըստ այբբենական կարգի՝

Ալեքսանյան Արթուր – հունահռոմեական ըմբշամարտ

Ամոյան Մալխաս – հունահռոմեական ըմբշամարտ

Բաչկով Հովհաննես – բռնցքամարտ

Դավթյան Արթուր – սպորտային մարմնամարզություն

Լալայան Վարազդատ – ծանրամարտ

Դանիելյան Էլինա – շախմատ

Հարությունյան Արսեն – ազատ ոճի ըմբշամարտ

Մարտիրոսյան Սիմոն – ծանրամարտ

Մինասյան Գոռ – ծանրամարտ

Չալոյան Դավիթ – բռնցքամարտ

«Տարվա համակրանք» մրցանակը, որի համար քվեարկել են երկրպագուները, ստացել է աշխարհի չեմպիոն Մալխաս Ամոյանը:




Լրահոս