Ձյան տեղումները կշարունակվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի որոշ շրջաններում դեկտեմբերի 22-ի գիշերը ձյան տեղումները կշարունակվեն, իսկ ցերեկը տեղումները կդադարեն։ Օդերեւութաբանները հյուսիսարեւմտյան քամու ուժգնացում են կանխատեսում՝ մինչեւ 18-23 մ/վ։ Օդի ջերմաստիճանը մինչեւ շաբաթվա վերջ գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 14-16, ցերեկը՝ 10-12 աստիճանով։

«Հայպետհիդրոմետ»-ից հայտնում են, որ Երեւանում գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն, ճանապարհներին՝ մերկասառույց։ Ցերեկը կանխատեսվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը Երեւանում կլինի -3-5, վաղը ցերեկը՝ -1 + 1։

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը՝ -10-15, ցերեկը՝ -4-9,

Կոտայք լեռներում՝ գիշերը՝ -7-11, ցերեկը՝ -5-8,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ -4-6, ցերեկը՝ 0-3,

Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ -6-10, ցերեկը՝ -3-8,

Լոռիում՝ գիշերը՝ -7-11, ցերեկը՝ 0-5,

Տավուշում՝ գիշերը՝ -2-6, ցերեկը՝ -3 + 2,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -8-12, ցերեկը՝ -4-8,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ -1-3, ցերեկը՝ -1 + 2,

Արարատում՝ գիշերը՝ -2-4, ցերեկը՝ + 1 + 4,

Արմավիրում՝ գիշերը՝ -2-4, ցերեկը՝ + 1 + 4,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -4-8, ցերեկը՝ -3-7,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ 0-2, ցերեկը՝ 0 + 3,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ 0 + 3, ցերեկը՝ + 1 + 4,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -3-7, ցերեկը՝ -2-4,

Արցախում՝ գիշերը՝ 0 + 3, ցերեկը՝ 0 + 4։




Լրահոս