Իսրայելում գրանցվել է կորոնավիրուսի «Օմիկրոն» հիմնամանրէից մահվան առաջին դեպքը, հայտնում է «Արմենպրես»-ը։
65-ամյա տղամարդը մահացել է երեկ։ Նա ստացել է պատվաստանյութի երկու դեղաչափ, ինչից անցել էր ավելի քան վեց ամիս։
Այս շաբաթվա սկզբին Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը նշել է, որ սկսվել է կորոնավիրուսի հինգերորդ ալիք: