ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իշխանությունների եւ դատավորների կռիվը նոր փուլ է թեւակոխում. Արդարադատության նախարարը նամակ Է ուղարկել Վազգեն Ռշտունուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ քաղաքական իշխանությունների կողմից դատավորներին կարգապահական վարույթներով վախեցնելու կամ դատական համակարգը բուռը հավաքելու գործընթացը շարունակվում է: Եվ այսպես, ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը կարգապահական վարույթ հարուցեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախկին նախագահ Վազգեն Ռշտունու նկատմամբ:

Ի դեպ մեզ հայտնի դարձավ, որ անգամ նախարարությունը իր կարգապահական վարույթի որոշումը անձամբ ուղարկել է Վազգեն Ռշտունուն: Իսկ հիմա ամենակարեւորի մասին, իսկ ինչ քրեական գործով է նախարարը «պատերազմ հայտարարել» Վազգեն Ռշտունուն: Մեզ հասած տեղեկություների համաձայն՝ նախարարը կարգապահական վարույթը հարուցել է այն պտճառով,
թե դատավոր Վազգեն Ռշտունին երկարատեւ արձակուրդ գնալու պատճառով քրեական գործեր վերամակագրման է հանձնել:

Ի դեպ նախարար Անդրեասյանի կողմից դատավորի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցելու գործընթացը ուցեկցվել է ուշագրավ միջադեպով, որին կանդրադառնանք քիչ անց:




Լրահոս