Հոկտեմբերի 17-ին ձերբակալվել է Ստեփանավանի Լեջան գյուղի 25-ամյա մի բնակիչ,
ով կասկածվում է
Նոյեմբերյանի քաղաքին հարակից Կողբ գյուղի
83-ամյա բնակչուհու բռնաբարության մեջ: Այդ երիտասարդի մայրը երկրորդ ամուսնությամբ հարս է եկել Նոյեմբերյան քաղաք: Մի քանի տարի առաջ երիտասարդը բնակվելով հարազատ մոր եւ վերջինիս ամուսնու հետ,
Նոյեմբերյան քաղաքում փորձել էր սեռական բնույթի ոտնձգություն կատարել հարեւանուհու` ամուսնացած երիտասարդ կնոջ նկատմամբ: Նա այդ հանցագործության համար դապատապարտվել է ազատազրկման: Մեր տվյալներով` նա գիշերը ներխուժել է կողբեցի ծեր կնոջ տուն, ծեծել նրան եւ բռնաբարել: Հոկտեմբերի 17-ին, ժամը
17-ի սահմաններում ոստիկանները ծեծի հետեւանքով աչքի տակը սեւացած ծեր կնոջը` վերջինիս թոռան ուղեկցությամբ, տարել են Նոյեմբերյանի հիվանդանոցի գինեկոլոգիական բաժանմունք, ուր դատական բժիշկը նրան հետազոտել է : Ներկայումս դեպքի կապակցությամբ հարուցված է քրեական գործ:
Գործի քննությունը կատարող Նոյեմբերյանի ոստիկանության քննչական բաժանմունքի քննիչ Աշոտ Ղուշչյանը վկայակոչելով նախաքննության գաղտնիությունը` հրաժարվեց դեպքի վերաբերյալ մանրամասներ հաղորդել:
25-ամյա երիտասարդը բռնաբարել է 83-ամյա կնոջը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ