Արմավիրի մարզի Փարաքար համայնքում արտասովոր իրավիճակ է ստեղծվել: Երկու թեկնածու այս պահին իրենց ընտրված համայնքի ղեկավար են համարում: Բանն այն է, որ դեկտեմբերի 5-ին Փարաքար խոշորացված համայնքում անցկացված ընտրությունների արդյունքում 10 մանդատ ստացել է «Ապրելու երկիր» կուսակցությունը, 9 մանդատ ստացել է «Դավիթ Մինասյան» կուսակցությունների դաշինքը, իսկ 2-ը՝ «Քաղաքացիական պայմանագիրը»։
Եվ ահա, երեկ տեղի է ունեցել համայնքի ղեկավարի հարցի քվեարկությունը: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ «Ապրելու երկիր» կուսակցության անդամները քվեարկել են իրենց թեկնածուի օգտին այն ժամանակ, երբ մյուս անդամները դահլիճում չեն եղել: Դրանից հետո վերադարձել են մյուսները եւ արդեն 11 ձայնով համայնքի ղեկավար ընտրել Դավիթ Մինասյանին: Վերջիններս իրենց հերթին նիստը համարել են փակված, եւ հայտարարել, թե համայնքապետը Դավիթ Մինասյանն է։ Համայնքապետի երդման արարողությունը պետք է տեղի ունենա դեկտեմբերի 23–ին։
«Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Վալոդյա Գրիգորյանը պնդում է, թե ինքն է ընտրված համայնքապետը,Դավիթ Մինասյանն էլ պնդում, թե ինքն է:
Մանրամասները՝ տեսանյութում
Ն.Հ.