Լուսանկարն արվել է Կոտայքի մարզում
Երեկ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Գառնի գյուղի սկզբնամասում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 59-ամյա Անահիտ Ի-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի եւ 41-ամյա Աղվան Մ-ի վարած «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետեւանքով «Նիվա»-ի վարորդն ու նրա ուղեւոր, Կոտայքի մարզի բնակիչ 54-ամյա Վարդան Ս-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑ. Ո՞ր օրվանից է նշանակվում կենսաթոշակը:
Մանյա Գասպարյան (59 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ կենսաթոշակ նշանակվում է`
l կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու օրվանից (բայց ոչ շուտ, քան կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու օրվանից), եթե կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացվել է այդ oրվանից հետո` երեք ամսվա ընթացքում,
l բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչվելու oրվանից, եթե կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացվել է այդ oրվանից հետո` երեք ամսվա ընթացքում,
l կերակրողի մահվան (օրենքով սահմանված դեպքում` անհայտ կորելու) oրվանից (բայց ոչ շուտ, քան կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու օրվանից), եթե կենuաթոշակ նշանակելու դիմումը ներկայացվել է կերակրողի մահվան (օրենքով սահմանված դեպքում` անհայտ կորելու) oրվանից հետո` վեց ամսվա ընթացքում,
l զինծառայությունից արձակվելու օրվանից, եթե սահմանված կարգով զինվորական ծառայությունից արձակված զինծառայողը դիմել է այդ oրվանից հետո` վեց ամսվա ընքացքում:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշված ժամկետներից հետո դիմելու դեպքում կենսաթոշակը նշանակվում է դիմելու օրվանից:
ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ ինչ կարգով է մերժվում ապոստիլով վավերացումը:
Լիլիթ Հունանյան (36 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ պաշտոնական փաստաթուղթն ապոստիլով վավերացնելու դիմումը մերժվում է, եթե`
1) փաստաթուղթը պատրաստել կամ հաստատել կամ կնքել է դրա լիազորությունը չունեցող անձը կամ մարմինը,
2) փաստաթուղթը չի համապատասխանում տվյալ փաստաթղթի համար սահմանված ձեւաչափին,
3) փաստաթուղթն ապոստիլով վավերացման ենթակա չէ,
4) փաստաթուղթն ապոստիլով վավերացնելու մասին դիմումը ներկայացվել է սույն օրենքի եւ փաստաթուղթն ապոստիլով վավերացնելու գործընթացը կարգավորող այլ իրավական ակտերով սահմանված ընթացակարգի խախտմամբ,
5) անընթեռնելի են փաստաթուղթն ստորագրող անձի պաշտոնեական դիրքի մասին տվյալները, վերջինիս ստորագրությունը, փաստաթուղթը հաստատող կնիքը կամ դրոշմակնիքը,
6) փաստաթուղթը վնասված է, պահպանված չէ փաստաթղթի ամբողջականությունը, փաստաթղթի վրա առկա են անթույլատրելի գրառումներ,
7) չեն ներկայացվել փաստաթուղթն ապոստիլով վավերացնելու համար օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերը, սույն օրենքի 3-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված պետական տուրքի վճարման հավաստումը,
8) փաստաթուղթը ներկայացվելու է Կոնվենցիային չանդամակցող երկիր,
9) փաստաթուղթն ակնհայտ կեղծ է:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ապոստիլով վավերացվում են պաշտոնական այն փաստաթղթերը, որոնք ուղարկվում են Կոնվենցիայի անդամ երկրներ: Օտարերկրյա պետության իրավասու մարմինների կազմած եւ տված փաստաթղթերը Հայաստանի Հանրապետությունում ապոստիլով վավերացման ենթակա չեն: