Armenian text to speach

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՌԵՊՐԵՍԻԱՆԵՐՆ ԱՆԹԱՔՈՒՅՑ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ընտրությունների միջոցով մի շարք համայնքների ղկավարների չկարողացավ փոխել իշխանությունը, եւ ժողովրդավարությունից բարձր գոռացող «իշխանիկները» ռեպրեսիաներ են կիրառում իրենց քիմքին ոչ հաճելի, բայց ժողովրդի կողմից ընտրված համայնքների պոտենցիալ ղեկավարերի դեմ:

Որտեղ իշխանական թեկնածուները 50% եւ պլյուս մեկ ձայն չեն հավաքել, մյուս թեկնածուների դեմ բռնաճնշումներ են բանեցնում՝ ընդհուպ կալանավորելով նրանց:

Դեկտեմբերի 9-ին կալանավորվեց «Միասնական Վարդենիս» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արամ Հարությունյանը, ապա մեղադրանք առաջադրվեց մյուս դաշինքի առաջնորդ Ահարոն Խաչատրյանի կնոջ նկատմամբ. նրան գիշերով բերման ենթարկեցին: Այդ ամենից բացի, երեկ էլ հետապնդում սկսվեց Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանի նկատմամբ, ում գլխավորած դաշինքը եւս այս ընտրություններում ավելի շատ ձայն էր հավաքել, քան ՔՊ-ն։ Նրան երեկ ձերբակալեցին: Թալինում ՔՊ-ն կարողացավ հասնել իր ցանկալի արդյունքին, եւ իրենց թեկնածուն հաղթեց՝ մյուսների ճնշման գնով։ Ցանկը երկար է. Ախուրյանում, Գորիսում, Նոյեմբերյանում, Վեդիում, Բերդում եւ այլ համայնքներում նույն բռնաճնշումների շղթան է:

Դեկտեմբերի 12-ին էլ «Հայկ Մարությանին «հեղափոխությունից շեղած» գեներալները» վերտառությամբ հոդված հրապարակեց Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ»-ը, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը շփվել է գեներալների, Ռոբերտ Քոչարյանի հետ, շեղվել ՔՊ ուղուց, անմիջապես հաջորդ օրը սկսվեցին ճնշումները Հայկ Մարությանի նկատմամբ: Երեկ երեկոյան արդեն Երեւանի ավագանու մոտ 40 անդամներ քաղաքապետին անվստահություն հայտնելու նախագիծ էին պատրաստել, ստորագրել, որով պատրաստվում են պաշտոնանկ անել Երեւանի ամենաչստացված քաղաքապետերից մեկին: Ինչո՞ւ չստացված. քանի որ ընտրվելուց հետո նրան այդպես էլ չտեսանք Երեւանում շրջելիս, չերեւաց մի նորույթ մայրաքաղաքում: Բայց այն, ինչ արվում է Մարությանի նկատմամբ միայն այն բանի համար է, որ չի կատարել տարբեր փաշինյանների քմահաճույքները, ինչ խոսք, անթուլատրելի է:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Հեղափոխության պահապաններ» նախաձեռնության հիմնադիրներից Հայկ Ստեփանյանն այլեւս խորհրդարանում չի աշխատում: Ինչպես հայտնի է, Ստեփանյանը սեպտեմբերին աշխատանքի անցավ խորհրդարանում՝ զբաղեցնելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի օգնականի հաստիքը: Մենք տեղեկացանք, որ նա ազատվել է աշխատանքից նախօրեին: Իրականում Ալեն Սիմոնյանի այդ որոշումը պատահական չէ: Հիշեցնենք, որ  դեկտեմբերի 7-ին ծեծկռտուք էր տեղի ունեցել խորհրդարանում, որի շրջանակներում քննություն է ընթանում ԱԱԾ-ում, եւ նախաքննական մարմին են հրավիրվել դեպքին մասնակից իշխող ուժի պատգամավորները, նրանց օգնականները եւ ընդդիմադիր պատգամավորների օգնականները: Բանն այն է, որ իշխանական խմբակցության պատգամավորները բարձրաձայնում են այն հարցը, որ ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանի ծեծկռտուքի գործով անցնող, «Ազատություն» ռադիոկայանի վրա հարձակված մարդը չի կարող պատգամավորի օգնական աշխատել: Եւ որպեսզի ընդդիմությունն էլ Ալեն Սիմոնյանի դեմ չօգտագործի «Հեղափոխության պահապանների» հիմնադիրներից մեկի՝ ԱԺ-ում աշխատելու փաստը, քանի որ նա էլ ձվերով հարձակվել էր «Հայելի» ակումբի վրա, Հայկ Ստեփանյանը հեռացվեց ԱԺ-ից: ԱԺ նախագահը դարձավ անխոցելի այս հարցում:  ԱԺ-ում խոսվում է, որ «հեղափոխության պահապանը»  առաջիկայում Պետական վերահսկողական ծառայությունում նոր աշխատանք է ստանալու:

 

 

«Ժողովուրդ»  օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ չնայած ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2022 թվականի սեպտեմբերին, սակայն իշխանության ներսում արդեն սկսել են քննարկել ու խոսել այն մասին, թե ով կարող է լինել ՀՀ գլխավոր դատախազ: Կառավարության մեր աղբյուրների փոխանցմամբ՝ քննարկվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանի թեկնածությունը: Բանն այն է, որ ԱԱԾ-ում Սիմոնյանին համակարգի մարդ չեն համարում, ինչպես եղավ դա ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանի պարագայում, ուստի նրա տեղափոխման հարցը սարերի հետեւում չէ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ քննարկվել է նաեւ Երեւանի դատախազ Գեւորգ Բաղդասարյանի թեկնածությունը, որը նաեւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատախազն է: Այս իրավիճակում հարց է առաջանում՝ քաղաքական իշխանությունը գլխավոր դատախազին պաշտոնանկ կանի մինչեւ պաշտոնավարման ժամկետի լրանալը՝ մյուս տարվա հունվարի սկզբին արդյոք, թե կշտապի կադրային այս փոփոխությունների ֆոնին նրան եւս փոխարինող գտնել:

 

 

 

Հայաստանում 2022-ի հունվարի 1-ից 50 միկրոտոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների եւ պարկերի վաճառքը կարգելվի։ Հունվարի 1-ին մնացել է շուրջ 2 շաբաթ, սակայն տնտեսվարողները դեռ կամուկացի մեջ են, հստակ որոշում չեն կայացրել: «Ժողովուրդ»  օրաթերթն այս թեմայի շուրջ երեւանյան սուպերմարկետներից հետաքրքրվեց, թե պոլիէթիլենային տոպրակների փոխարեն այլընտրանքային ինչ տարբերակ են առաջարկելու հաճախորդներին: Մեր հարցին ի պատասխան՝ «Ծիրան»  սուպերմարկետից փոխանցեցին, որ սպասում են պաշտոնական հայտարարության. «Մենք ինֆորմացիա ունենք, որ մասայականորեն չեն վերանալու պոլիէթիլենային տոպրակները, միկրոնն է հաստանալու, բնականաբար այդ դեպքում գինը բարձրանալու է, եւ հաճախորդներին պետք է այլընտրանք առաջարկել: Այս դեպքում մեր սուպերմարկետը մեր հաճախորդներին առաջարկում է էկո տոպրակներ՝ թղթից պատրաստված, որոնք բազմակի օգտագործման համար են»: Իսկ ահա «Նոր Զովք» -ից «Ժողովուրդ»  օրաթերթին հայտնեցին, որ այս պահին իրենք կոնկրետ որոշում դեռ չունեն: Շրջակա միջավայրի նախարարության կողմից, սակայն, արգելքի մասին ծանուցվել է: «Գուցե փոփոխություն լինի, եւ առաջիկայում մեր սուպերմարկետը եւս իր հաճախորդներին առաջարկի թղթե կամ կտորե տոպրակներ»,- փոխանցեցին «Նոր Զովք»-ից: Ի դեպ, ըստ Շրջակա միջավայրի նախարարության՝ առեւտրի եւ սպասարկման ոլորտներում պոլիէթիլենային պարկերի եւ տոպրակների լայն կիրառումը բնապահպանական խնդիրներ է առաջացրել:

 




Լրահոս