Ժողովուրդ. ՀՀԿ -ն սկսել է վախենալ ԲՀԿ -ից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

”Ժողովուրդ”-ի

տեղեկություններով` ՀՀԿ-ն, իսկ ավելի կոնկրետ Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատը, ցանկանում

է, որ կոալիցիոն ուժերն առաջիկա ընտրություններում միասնական ցուցակով գնալու մասին

նոր հայտարարություն ստորագրեն: Հասկանալի է, որ այս ամենն արվում է ԲՀԿ ստորագրությունը

կորզելու համար, այլապես նա պետք է լքի կոալիցիան: Իսկ պատճառն այն է, որ Սերժ Սարգսյանի

մերձավոր շրջապատը մտավախություն ունի, թե ԲՀԿ-ն առանձին մասնակցելու դեպքում տհաճ

անակնկալներ կմատուցի իրենց՝ նախագահական ընտրություններում հրաժարվելով սատարել գործող

նախագահին: ԲՀԿ-ն, սակայն, առայժմ չի պատրաստվում որեւէ փաստաթուղթ ստորագրել: ”Ժողովուրդ”-ի

աղբյուրների պնդմամբ՝ այս պահին ԲՀԿ-ում մտադիր են որեւէ քայլ չանել. ո՛չ ստորագրել

փաստաթուղթը, ո՛չ էլ դուրս գալ իշխող կոալիցիայից: Իսկ եթե ՀՀԿ-ն որոշի վտարել ԲՀԿ-ին,

ապա այդ դեպքում ողջ պատասխանատվությունը կընկնի նրանց վրա:




Լրահոս