
Երևանի արդեն նախկին քաղաքպետ Հայկ Մարությանին կփոխարինի նրա տեղակալ Հրաչյա Սարգսյանը: Հարց է սակայն, թե արությանը կշարունակի արդյո՞ք գործել ավագանու կազմում, թե՞ վայր կդնի մանդատը:
ArmLur.am-ին՝ Հայկ Մարությանի մտերիմ շրջանակներից տեղեկացավ, որ Մարությանն, այնուամենայնիվ վայր կդնի մանդատը: «Որևէ նախադրյալ, պայման, պատճառ, հավանականություն չկա, որ նա կմնա քաղաքապետարանում»,- նշեց մեր զրուցակիցը: