Կորոնավիրուսի պատճառով 2021 թվականին աշխարհում մահացել է շուրջ 3.5 մլն մարդ, ինչն ավելի շատ է, քան 2020 թվականին մահերը ՄԻԱՎ-ից, տուբերկուլյոզից և մալարիայից միասին վերցրած: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին Ժնևում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը:
Նա հիշեցրել է, որ ամեն շաբաթ կորոնավիրուսը շուրջ 50 հազար մարդու կյանք է խլում: