
Վրաստանում կորոնավիրուսի օմիկրոն նոր շտամով ախտահարման թվաքանակը հասել է 24-ի: Այս տվյալները հայտնել է երկրի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան:
Վրաստանում օմիկրոնով ախտահարման առաջին երկու դեպքերը լաբորատոր ճանապարհով հայտնաբերվել են երկու օր առաջ՝ դեկտեմբերի 20-ին: Վարակը բերվել է ԱՄՆ-ը եւ Դուբայից: Օմիկրոնով բոլոր ախտահարվածները պատվաստված են: Դրա հետ մեկտեղ Հիվանդությունների հսկողության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն լրագրողներին հաղորդել է, որ այժմ հետազոտվում են ախտահարվածների եւս 53 շփումները: