
«Այս առավոտ Ձմեռ պապը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ Լապլանդիայից նվերներ է բերել:
Որոշեցինք աշխատակազմով ուղևորվել Գյումրի երեխաներին նվերները փոխանցելու համար: Ձմեռ պապն էլ միացել է մեզ, որ կարողանանք բազմազավակ ընտանիքների երեխաներին անակնկալներ ու հետաքրքիր տոն պարգևել «Շիրակ կենտրոն»-ում»,-ասվում է ՀՀ ՄԻՊ աշխատակզմի տարածած հաղորդագրությունում։