Հայկական Ժամանակ. Սերժ Սարգսյանը վերջնագիր է ներկայացրել Գագիկ Ծառուկյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թերթը գրում է. ”Իշխանական մեր աղբյուրները փոխանցում են, որ Սերժ Սարգսյանը վերջնագիր է ներկայացրել ”Բարգավաճ Հայաստան” կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին: Վերջնագրի ժամկետը լրանում է ուրբաթ օրը, և մինչև այդ Գագիկ Ծառուկյանը պետք է կողմնորոշվի` կա՛մ հայտարարում է, որ նախագահական ընտրություններում սատարելու է Սերժ Սարգսյանին, կա՛մ իր կուսակցությունը դուրս է գալիս կոալիցիայից: Երեկ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ըստ էության չի հերքել այս տեղեկատվությունը, մեր թղթակցի հարցին` իրականությանը համապատասխանո՞ւմ է այն, թե՞ ոչ, պատասխանելով. ”Դա արդեն ձեր տեղեկությունն է, դուք ձեր աղբյուրների հետ քննարկեք և իմացեք: Հանրապետականը քննարկում է ներքաղաքական խնդիրները, և քանի դեռ քննարկումները չեն ավարտվել, կուսակցությունը կարող է նաև մանրամասների մասին չասել»:  Նույն հարցին ոչ պակաս երկիմաստ պատասխան է տվել Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը. ”Նման որևէ տեղեկություն մենք չունենք”: Ոչ թե ասվում է՝ ”նման բան չկա”, այլ՝ ”նման տեղեկություն չունենք”, ինչը նշանակում է՝ հնարավոր է, որ լինի, բայց մենք չգիտենք»: Ապա թերթը հավելում է. ”Այսպիսով, Գագիկ Ծառուկյանին ընդամենը մի քանի օր ժամանակ է մնացել՝ կողմնորոշվելու համար: Մինչ այդ քաղաքական վերլուծաբանները փորձում են հասկանալ, թե ինչ խաղ է ընթանում: Ըստ որոշ վերլուծությունների` չի բացառվում, որ ԲՀԿ-ն աղմուկով դուրս գա կոալիցիայից և փորձի առաջիկա ընտրություններում տանել չկողմնորոշված ընտրազանգվածի ձայները, այսինքն, ստանձնի նույն դերը, որը վերջին ընտրությունների ժամանակ կատարեց ԱԽՔ Սրթուր Բաղդասարյանը: Որոշ վերլուծաբաններ էլ պնդում են, որ ԲՀԿ-ի՝ կոալիցիայից դուրս գալուց անմիջապես հետո հայտնվելու է Ռոբերտ Քոչարյանը և հենց նա էլ դառնալու է ԲՀԿ-ի թեկնածուն հաջորդ նախագահական ընտրություններում: Կա նաև երրորդ վարկածը, որ ԲՀԿ-ն առաջնորդվում է սեփական մղումներով և չի ցանկանում իշխող մեծամասնության հետ կիսել պա-տասխանատվությունը երկրում տիրող խայտառակ իրավիճակի համար”:

 




Լրահոս