
Հինգշաբթի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա մեծ ասուլիսին մասնակցող լրագրողներին մոսկովյան Մանեժի մուտքի մոտ արծաթի մասնիկներով կմշակեն։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է պետության ղեկավարի գործերի կառավարչի մամուլի քարտուղար Ելենա Կրիլովան՝ ընդգծելով, որ սա համավարակի ֆոնին ձեռնարկված միջոցներից մեկն է։
Կրիլովան պարզաբանել է, որ «այնտեղ տեղադրվել է եզակի սարք, որը մամուլի ասուլիսին եկող բոլոր լրագրողներին հատուկ կմշակի արծաթով (արծաթի մասնիկներ)»։
«Դա բացարձակապես անվտանգ է, ընդհակառակը, ես կասեի՝ նույնիսկ օգտակար է»,- վստահեցրել է նա։