Ռուսաստանը եւ Չինաստանը համատեղ մշակում են բարձրտեխնոլոգիական սպառազինություն: Այդ մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել Է մեծ մամուլի ասուլիսի ժամանակ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Չինաստանի բանակը զգալի ծավալով հանդերձվում Է զենքի ամենաառաջավոր համակարգերով: Մենք նույնիսկ միասին մշակում ենք սպառազինությունների առանձին բարձրտեխնոլոգիական տեսակներ: Մենք աշխատում ենք տիեզերքում, օդուժի ոլորտում, ընդ որում՝ ե՛ւ ինքնաթիռներով, ե՛ւ ուղղաթիռներով: Եվ, ի վերջո, մենք զարգացնում ենք համագործակցությունը զինված ուժերի միջեւ: Դա նաեւ համատեղ զորավարժություններն են, դա մասնակցությունն Է միջազգային զորախաղերին: Դա համատեղ պարեկումն Է ծովում եւ օդում»,-Պուտինն ասել Է մամուլի ասուլիսում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: