
”168 ժամ”-ի տեղեկություններով` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ԱՄՆ կատարած այցից հետո աշխատանքից ազատել Է ՀՀ նախագահի արարողակարգի վարչության աշխատակից Արամ Կանդայանին (Կնդո): ”Ի՞նչ պատճառով՝ երեկ մեզ պարզել չհաջողվեց: Հիշեցնենք, որ Ա. Կանդայանը հանրությանը հայտնի դարձավ Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հետ ունեցած վիճաբանության առիթով, ինչն էլ պատճառ դարձավ Գ. Բեգլարյանի հրաժարականի համար: Մեր տեղեկություններով՝ Ա. Կանդայանը աշխատանքի է անցնելու ՀՀ ԱԳՆ-ում, թե որ վարչությունում՝ դեռևս պարց չէ”,- հավելում է թերթը: