Թագուհի Թովմասյանը հանդիպել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը դեկտեմբերի 23-ին հանդիպել է ՀՀ վարչապետի աշխատակազմի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչների հետ՝ հանձնաժողովի կողմից «Ի գործ» ծրագրի փորձագետ Թերեզա Դավթյանին ներկայացնելու նպատակով:

Մշտական հանձնաժողովի նախագահն ընդգծել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ համագործակցության կարեւորությունը:

««Ի գործ» ծրագիրը նպաստում է Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանն ու սփյուռքահայերի հայրենադարձությանը»,-ասել է Թագուհի Թովմասյանը: ԱԺ պատգամավորը ներկայացրել է նաեւ հանձնաժողովի առաջիկա անելիքները:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Հերմինե Հարությունյանը նշել է, որ Կառավարության գործունեությունն ուղղված է Սփյուռքի ներուժի թիրախային օգտագործման, ինքնակազմակերպման եւ ազգային ինքնության հարցերում աջակցությանն ու սփյուռքահայերի մեր երկրում ինտեգրմանը: Նա նաեւ տեղեկացրել է, որ «Ի գործ» ծրագրի նպատակային իրականացման արդյունքում շուրջ 30 սփյուռքահայ որոշում են կայացրել մնալ հայրենիքում: Նրանց մի մասն արդեն անցել է աշխատանքի պետական եւ այլ կառույցներում:

Հերմինե Հարությունյանը շեշտադրել է օրենսդիր մարմնի հետ գործակցության անհրաժեշտությունը:

Փորձագետ Թերեզա Դավթյանը նշել է, որ փորձն ու գիտելիքները ներդնելով՝ իր նպաստը կբերի «Ի գործ» ծրագրի իրականացմանը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ Հայաստան-Սփյուռք գործակցության այլ հարցերի:




Լրահոս