
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը (ՔՏՀԱՏՄ) դեկտեմբերի 23-ին ՀՀ պարեկային ծառայության հետ համատեղ մշտադիտարկել է մայրաքաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների և դրանց հարակից տարածքներով կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող 40 տրանսպորտային միջոց։
Այս մասին տեղեկացնում է տեսչական մարմինը:
Հայտնաբերվել է 2 խախտում, որոնք վերաբերել են վարորդների կողմից դիմակ չկրելուն և գերբեռնված ուղևորափոխադրմանը։ Նշված խախտումների հիմքերով կազմվել են վարչական արձանագրություններ։