Բրիտանիան ողջունել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակի շուրջ բանակցություններ սկսելու ՌԴ ցանկությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրիտանական իշխանությունները ողջունում են Ուկրաինայի շուրջ ստեղծված լարվածությունը նվազեցնելու համար բանակցություններ սկսելու ռուսական կողմից արվող քայլերը: Այս մասին դեկտեմբերի 23-ին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Այս իրավիճակից միակ ելքը երկխոսությունն է, և ես ողջունում եմ այն փաստը, որ Ռուսաստանը ազդանշան է ուղարկել, որ ցանկանում է բանակցություններ սկսել հունվարին»,- ասվում է հայտարարության մեջ։




Լրահոս