
Ամերիկացի դերասանուհի եւ բարերար Սյուզան Սերենդոնը Նյու Յորքում տեղի ունեցած կինոփառատոնի ժամանակ Հռոմի պապ Բենեդիկտոս 16–րդին նացիստ է անվանել,- հաղորդում է ռուսական Gazeta.ru -ն: Նա ասել է, որ Հռոմի պապին է ուղարկել այն գրքի կրկնօրինակը, որի հիման վրա նկարահանվել էր “Ննջեցյալը գալիս է” ֆիլմը։ Նշենք, որ այս ֆիլմում իր դերակատարման համար նա “Օսկար” մրցանակի էր արժանացել: Դերասանուհին հստակեցրել է, որ գիրքն ուղարկել է նախորդ պապին, ոչ թե ներկայիս նացիստին։ Հիշեցնենք, որ Հռոմի պապը վերջերս խոստովանել էր, որ պատանեկության տարիներին “Հիտլերյուգենդ” երիտասարդական նացիստական կազմակերպության անդամ է եղել։