Պետական գերատեսչությունների աշխատողները՝ նախարարները, փոխնախարարները, պատգամավորները, նրանց օգնականները ստիպված կլինեն եկող տարվա հունվարի 2-ից հետո հաջորդ երկուշաբթի օրը աշխատանքի դուրս գալ:
ArmLur.am-ի ունեցած տեղեկություններով՝ կառավարական կաբինետից հստակ հրահանգ է իջեցվել, որ հունվարի 2-ից հետո հաջորդ աշխատանքային օրը բոլորը մեկ մարդու նման աշխատանքի գնան: Դա պատճառաբանված է նրանով, որ օրենքն այս տարի է ընդունվել, իսկ ընդունողն էլ այս իշխանություններն են, հետևաբար սխալ կլինի, որ օրենքը ընդունողներն այն չկիրառեն:
Չնայած արդեն լսվող դժգոհություններին, թե ինչպես կլինի, որ ամանորյա արձակուրդային օրերը այդքան կարճ տևեն, կամ ինչպես են ամանորյա կերուխումից անմիջապես հետո աշխատանքի գնալու, բոլորն էլ, սակայն, պատրաստվում են կատարել գործադիրի անմիջական հրամանն ու աշխատանքի դուրս գալ:
Ս. Վ.