ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը երկօրյա այցով Հայաստանում էր: Նա հանդիպումներ է ունեցել Հայաստանի ռազմա-քաղաքական ղեկավարության հետ:
Այցի ժամանակ Ստանիսլավ Զասը հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրները պատրաստ են գալիք տարի աշխատել նաև Հայաստանի առաջնահերթություններով: Իհարկե, վերջինս շատ մանրամասներ չհայտնեց, սակայն նշեց, որ պատրաստ է նաեւ ՀԱՊԿ-ի գալիք տարվա գործունեության հիմնական ծրագրային փաստաթուղթը, որը փաստացի կիրագործվի Հայաստանի նախագահության ընթացքում:
Հայաստանն այս պահին նախագահում է ՀԱՊԿ-ում եւ ըստ կառավարության տարածած պաշտոնական հաղորդագրության, վարչապետ Փաշինյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ քննարկվել է իրավիճակը դաշինքի պատասխանատվության գոտում, անդրադարձ է կատարվել տարածաշրջանում ու ընդհանրապես ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ներկա իրավիճակին:
Զասին ընդունել է նաև արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ ըստ պաշտոնական հաղորդագրության, ներկայացնելով Հայաստանի արևելյան սահմանին իրավիճակը և ընդգծելով կայունության և անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված գործնական քայլերի անհրաժեշտությունը:
Հավելենք, որ մայիսից ի վեր ադրբեջանական զինուժը ներխուժել է Հայաստան: Նոյեմբերին հայ-ադրբեջանական սահմանային բախումները ամենախոշորն էին 44-օրյա պատերազմից ի վեր, երկու կողմերն ունեցան զոհեր ու վիրավորներ։
Մանրամասները՝ տեսանյութում
Ն.Հ.