Դատարանն արգելել է Վանաձորի համայնքապետ ընտրելու հարցով ավագանու նիստեր հրավիրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դատարանում քննվող վարչական գործի շրջանակներում դատարանի կողմից այսօր՝ դեկտեմբերի 24-ին կիրառվել է հայցի ապահովման միջոց, որով մասնավորապես արգելվել է Վանաձոր խոշորացված համայնքի ղեկավար ընտրելու հարցի քննարկման նպատակով ավագանու նիստերի կազմակերպմանն ու անցկացմանն ուղղված որևէ գործողության կատարումը` մինչ վերաքննիչ վարչական դատարան ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունելության հարցի լուծումը։ Այս մասին տեղեկանում ենք «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից:

«Մինչդեռ, Վանաձորի համայնքապետարանում, չսպասելով ընտրական վեճի արդյունքներին, ավագանու նիստ են փորձում գումարել, ինչն անթույլատրելի և անօրինական է` ըստ վերը նշված որոշման»,-ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստանը» Վանաձորի ընտրությունների հետ կապված դիմել էր դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրության արդյունքների մասին ընտրական հանձնաժողովի որոշումը:




Լրահոս