Հայաստանում դեկտեմբերի 24-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 344 հազար 261 դեպք, որից 329 հազար 983-ը`առողջացած, 7939-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4843 բուժառու:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Մեկ օրում կատարվել է 6236 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 135 նոր դեպք, առողջացել է 407 քաղաքացի: Ի տարբերություն դեկտեմբերի 23-ին արձանագրված մահվան 15 դեպքի, դեկտեմբերի 24-ին Հայաստանում կորոնավիրուսից մահացել է 3 քաղաքացի:
Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 522 հազար 916-ի: