Յունիստրիմ համակարգն էապես պարզեցրել է դրամական փոխանցումները Ռուսաստանից Հայաստան: Այսուհետ դրամական փոխանցումները կարելի է կատարել ArCa քարտերին:
Գումար ուղարկողն ընդամենը պետք է Ռուսաստանում այցելի Յունիստրիմի ցանկացած սպասարկման կետ, ներկայացնի փոխանցումը ստացող անձի անուն-ազգանունը և քարտի համարը: Դրամական փոխանցում իրականացնողը ուղարկում է ռուբլի, իսկ ստացողը գումարը ստանում է ՀՀ դրամով անմիջապես իր ArCa քարտին: Փոխանցումները կարելի է կատարել նաև՝ օգտվելով Յունիստրիմի մոբայլ հավելվածից:
ArCa քարտերին փոխանցումները ոչ միայն հարմար են, այլև նաև ավելի մատչելի. փոխանցման սակագինն իջեցվել է և այժմ այն կազմում է ընդամենը 0.9%: Շահավետ փոխարժեքները ևս օգնում են գումար խնայել: Օրինակ՝ 1 000 ռուբլի ուղարկելու դեպքում Հայաստանում գումար ստացողն իր քարտին կստանա 6 342 դրամ /հաշվարկված է 22.12.21թ.-ի փոխարժեքով/:
«Ռուսաստանում հայկական սփյուռքը՝ ավելի քան 2,5 միլիոն մարդ, ավանդաբար սերտ կապեր է պահպանում հայրենիքում ապրող հայրենակիցների հետ և ակտիվորեն օգնում նրանց: Յունիստրիմի նպատակը մեր ծառայությունները հաճախորդների համար հնարավորինս գրավիչ դարձնելն է, որպեսզի մարդիկ կարողանան մեկ մոբայլ հավելվածի միջոցով հոգան իրենց առօրյա ֆինանսական կարիքները: ArCa քարտերին փոխանցումները ոչ միայն ավելի հարմար, պարզ և մատչելի են ուղարկողի, այլ նաև՝ ստացողի համար»,- մեկնաբանում է Յունիստրիմ բանկի Վարչության նախագահ Կաիրժան Կուդյառովը:
Ռուսաստանից Հայաստան կատարված փոխանցումների ծավալն աճում է. 2021 թվականի առաջին կիսամյակում այս ցուցանիշը 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 16%- ով։
Մեզ հետ զրույցում Յունիստրիմ դրամական փոխանցումների համակարգից օգտվող հաճախորդներից մեկը՝ Մարգարիտա Մուկուչյանը նշեց, որ գումարի ստացումն անմիջապես աշխատավարձային քարտին, առանց որևէ ավելորդ գործողության, իր համար էապես պարզեցրել է պարբերաբար փոխանցումներ ստանալու գործընթացը: «Ես աշխատում եմ անվտանգության համակարգում՝ հերթափոխով, և լինում են օրեր, որ չեմ կարող այցելել բանկ: Սա հիանալի միջոց է արագ փոխանցումը ստանալու և անհրաժեշտ գնումներ կամ վճարումները կատարելու համար՝ առանց որևէ քաշքշուկի», – ասաց նա:
Աննա Մարգարյանը դրամական փոխանցումներ ստանում է շաբաթական և ևս սկսել է օգտվել նոր ծառայությունից: «Սկեսուրս մեզ պարբերաբար գումար է փոխանցում Մոսկվայից և քարտին ստանալը շատ հարմար միջոց է իմ դեպքում: Ես ունեմ փոքր բալիկներ և ամեն շաբաթ բանկ գնալը մի քիչ դժվար է: Իսկ այսպես` շատ արագ, առանց ուշացումների, գումարը ստանում եմ քարտին, որով կարող եմ օգտվել գրեթե ամենուր», – նշեց Աննա Մարգարյանը:
2021 թվականի հոկտեմբերի 1-ի տվյալներով քարտերի քանակը Հայաստանում կազմել է ավելի քան 2,621 մլն քարտ, որից գրեթե 30%-ը բաժին է ընկնում ArCa քարտերին: ArCa քարտերի միջոցով կարելի է կատարել ոչ միայն կանխիկացում, այլև անկանխիկ վճարումներ առևտրի կետերում, կամ օնլայն հարթակներում ՀՀ-ում:
Ս. Հ.