Զախարովան Հայաստանին և Ադրբեջանին խաղաղություն է մաղթել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ամենաբարդ, ձգձգված և արյունալի հակամարտություններից մեկն է: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նա խաղաղություն և համբերություն է մաղթել Հայաստանին և Ադրբեջանին` հակամարտության կարգավորման գործում:

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հույս է հայտնել, որ ամեն ինչ կկարգավորվի, եթե բոլոր կողմերը առավելագույն ջանքեր գործադրեն:

Նա արձանագրել է, որ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունները անցնող տարվա ընթացքում ընդհանուր առմամբ կատարվել են, և Երևանը ու Բաքուն պահպանում են իրենց հանձնառությունը՝ դրույթները անվերապահորեն պահպանելու հարցում:




Լրահոս