Վերացվել է Վայոց Ձորի մարզում գործող կաթնամթերքի երկու արտադրամասերի գործունեության կասեցումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է երկու ընկերությունների՝ «Կամարի» ՍՊԸ-ի և «Երփին» գյուղատնտեսական կոոպերատիվի, գործունեության կասեցումը:

Այս մասին տեղեկանում ենք սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։

Որոշման համար հիմք են հանդիսացել ՍԱՏՄ Վայոց Ձորի մարզային կենտրոնի տեսուչների լրացուցիչ վերահսկողական գործողությունները, որոնց ընթացքում պարզվել է, որ կաթնամթերք արտադրող այդ կազմակերպություններում վերացվել են նախորդ ստուգման ընթացքում հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումները:




Լրահոս