Չենք լռելու-ն դիմում է Ազգային ժողովի իշխանական պատգամավորներին` լրագրողների հետ բոլոր հանդիպումների (ասուլիսների, ճեպազրույցների, հարցազրույցների) ժամանակ երիտասարդական նախաձեռնությանը քննադատելու և դատապարտելու խնդրանքով: Այժմ այդ գործով զբաղվում են հատուկենտ պատգամավորներ միայն:Ազգընտիրների կողմից Չենք լռելու-ի ակտիվ հակափիառը ահռելի օգնություն կլինի նախաձեռնությանը` հաշվի առնելով հոգեբանության մեջ վաղուց հայտնի պատկերների շրջման ֆենոմենը, երբ հեղինակություն չվայելող աղբյուրի կողմից տրված ինֆորմացիան ընկալվում է հակառակ տեսքով: Այսինքն, եթե վստահություն չներշնչող անձը նպատակ է հետապնդում հակագովազդել այս կամ այն երևույթը, հանրային գիտակցության մեջ ձևավորվում է նրա շրջուկը` օժտելով այդ երևույթը դրական հատկանիշներով: Իսկ այն, որ Ազգային ժողովի պատգամավորների ճնշող մեծամասնությունն այսօր հասարակության կողմից ընկալվում են որպես խամաճիկներ և չունեն բավարար հեղինակություն, փաստ է:Այդպես որ, ավելի մեծ գովազդ, քան հայրենի պատգամավորների շուրթերից հնչած հակագովազդը, անհնար է պատկերացնել:
Չենք լռելու-ն կոչ է անում պատգամավորներին զբաղվել իր հակագովազդով
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ