Ինչպես երազանք պահել Ամանորի գիշերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շատերը հավատում են, որ Ամանորի գիշերը պահած երազանքն անպայման իրականանում է: Ցանկացած երազանք անպայման կիրականանա, եթե որոշ գաղտնիքներ իմանաք։

ArmLur.am-ը ներկայացնում է երազանք պահելու մի քանի տարբերակ

Մոխիր՝ շամպայնի մեջ

Սա թերեւս երազանք պահելու ամենատարածված տարբերակն է: Երազանքը գրում ենք թղթի վրա, այրում այն, մոխիրը լցնում շամպայնի մեջ եւ խմում, քանի դեռ ժամացույցի սլաքները չեն ազդարարել Նոր տարվա սկիզբը: Պետք է խմել միանգամից։ Ուշադրություն` երազանքը կիրականանա միայն այն դեպքում, եթե բոլոր կանոնները պահպանվեն։

Նկարեք երազանքը

Երազանք պահելու հետաքրքիր տարբերակ է: Կեսգիշերից հետո կարող եք վերցնել գունավոր ներկեր ու թղթի վրա նկարեք այն, ինչի մասին երազում եք: Այնուհետեւ փաթաթեք նկարը, կապեք կարմիր ժապավենով եւ կախեք տոնածառից: Սուրբ Ծննդյան օրը հանեք այն եւ պահեք ծածուկ վայրում:

12 խաղող

Պետք է մեծ հատիկներով խաղող գնել, հատիկներից 12-ն ուտել նախքան այն պահը, երբ ժամացույցն ազդարարում է Նոր տարին։

Նվերներ անծանոթներին

19 նվեր պատրաստեք (կարող է լինել 1 կոնֆետ կամ 1 մանդարին), փաթաթեք կարմիր թղթով կամ այդ գույնի տոպրակի մեջ։ Մինչ ժամացույցի զանգերը կազդարարեն Ամանորը, երազանք պահեք։ Սակայն հետո պարտադիր պայման է, որ  պետք է դուրս գալ փողոց և այդ նվերները բաժանել անծանոթներին։

Մոմի երազանք

Պետք է նախապես զարդարել տոնական մոմը, կեսգիշերին վառել այն ու երազանք պահել։ Եթե մոմն այրվի մինչև վերջ, ապա երազանքն անպայման կիրականանա։ Եթե մարի, ուրեմն ձեր երազանքը կա՛մ ընդհանրապես չի իրականանա, կա՛մ խոչընդոտների կբախվեք ձեր ճանապարհին։




Լրահոս